![](/images/logo.png)
![](/templates/yerevantoday/images/logo_small.png)
Երևանն այսօր
Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ
26 06 24
![Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ](/media/k2/items/cache/a89b645f5a75f9d92bf02fc99fa778ca_XS.jpg)
26 06 24
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել:
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը:
Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը քարոզչական պատերազմ է սկսել, ընդհուպ այն բարձրացրել միջազգային մակարդակ:
Այն, որ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է և նրա համար է պատասխանատվություն կրում, դա բացարձակապես սուտ է:
Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին, որոշում` հայտարարություններից մինչև տնտեսական և անվտանգային խնդիրներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը